Տիգրան Ավինյանն այսօր ամբողջ օրը փորձել է պարզել, թե ով է ձայնագրել դիսպետչերականից հետո կայացած փակ նիստում իր հայտարարությունները՝ «Հանրային Ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի` Դոգի վերաբերյալ եւ արտահոսք կազմակերպել «Հրապարակով»։
Հիշեցնենք, որ մենք գրել էինք այդ նիստի մասին, որի ընթացքում Ավինյանը խիստ հանձնարարականներ է տվել ենթականերին՝ չլինեմ-չիմանամ Դոգի հետ խոսեք, առավել եւս պարոնով դիմեք: «Շների հետ պարոնով չխոսել», բառացիորեն ասել է նա եւ այդ ձայնագրությունը հայտնվել էր մեր ձեռքում։ Պարզվում է՝ Ավինյանը փակ նիստից առաջ հրահանգել է հավաքել բոլորի հեռախոսները, սակայն ինչ որ մեկը հնարամիտ է գտնվել` երկու հեռախոսից մեկը հանձնել է, մյուսը պահել իր մոտ եւ ձայնագրել։