Հասարակություն

ԵՊՀ-ն ամիսը մեկ` ֆեմինիզմ է քարոզում

ԵՊՀ-ն ամիսը մեկ` ֆեմինիզմ է քարոզում

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները, նրանց սպասարկող արբանյակները օրնիբուն թիրախավորում են կանանց և սեռով պայմանավորված թիրախավորվում նրանց, Երևանի պետական համալսարանը գրեթե ամեն ամիս կանանց իրավունքների և ֆեմինիզմի թեմայով կոնֆերանսներ, քննարկումներ է կազմակերպում, սակայն բնականաբար ոչ մի խոսք այն մասին, որ այժմ, առավել քան երբևէ կանանց իրավունքները Հայաստանում ոտնահարված են, իսկ որ ամենազավեշտականն է՝ կանանց իրավունքները մեզանում առաջին հերթին ոտնահարում են նրանք, ովքեր դրա պաշտպանության համար ժամանակին գրանտներ էին ստանում և մարդկանց ուղեղը լվանում: Մայր բուհի կայքէջից տեղեկացանք, որ փետրվարի 11-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառումը՝ ուղղված գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, առկա խնդիրների քննարկմանը, ինչպես նաև երիտասարդ աղջիկների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը:  Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում կանցկացվեն պանելային քննարկումներ, աշխատարաններ, գիտական խաղեր՝ թիրախային տարբեր խմբերի համար: Միջոցառումը կազմակերպվում է ԵՊՀ-ի կողմից՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։ Հիշեցնենք, որ նախորդ ամիս նույնպես մայր բուհում կանանց իրավունքներին նվիրված սեմինար էր հրավիրվել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image