«Գազի մատակարարումը Արցախ հիմա չի իրականացվում, դա հումանիտար ճգնաժամ է և այս պայմաններում Շուշիիում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները և շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանի ներկայացուցիչներին և այն պայմաններում է դա տեղի ունեցել, երբ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջև։ Արցախի բնակչությունը շաբաթներ շարունակ չունի գազ, սա լուրջ, կարևորագույն խնդիր է և ոչ ոք չի խոսում դրա մասին, մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի այս գործողությունը, որ Շուշիիում իրականացրեցին։
100000 հազար բնակիչ խնդրի առջև է կանգնած՝ գազ չկա հիվանդանոցներում, հացի արտադրամասերում, չի իրացվում երեխաների կրթության իրավունքը, սա Ադրբեջանի հայատյաց քաղաքականության գործնական դրսևորումն է»,- այս մասին ընդդեմ ՄԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ բարձրաձայնեց Աշոտ Ծատրյանը։
«Մենք ունենք հստակ պահանջ, կփոխանցենք նամակը էստեղի ներկայացուցիչներին, որպեսզի իրենց լծակները գործի դնեն հարցին ինչ-որ լուծում տան, նորմալ արտահայտեն իրենց դիրքորոշումը, ոչ թե գնան Շուշի ողջունեն տեռորիստական գործողությունները»,- ասաց կովկասագետը։