Ինչքան թուլանում են Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, այնքան շատ է ՀՀ գործող իշխանությունը խոսում Հայաստանի ինքնիշխանության, որոշումներ կայացնելու ազատության մասին: Ինչքան շատ է Ալիեւը տարբեր հարթակներում կրկնում «Զանգեզուրի միջանցք» եւ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթները, ինչքան ավելի ցինիկ են դառնում նրա հայտարարությունները` ադրբեջանցիների վերադարձի, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, ինչքան ավելի եղկելի հայտարարություններ է անում մեր գերիների մասին՝ նրանց համեմատելով ֆաշիստների, պատերազմի հանցագործների հետ, եւ շեշտում, որ նրանց ազատ չի արձակելու, սրանք ավելի հաճախ են խոսում խաղաղության հաստատման մասին: Ոչ մի զիջում ու հավաստիացում, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, եւ «Արցախ» բառն անգամ իսպառ ջնջել է իր լեքսիկոնից ու հիշողությունից, Ադրբեջանին հետ չեն պահում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ապօրինի ու անամոթ, այդ թվում` տարածքային պահանջներ ներկայացնելուց: Մի կողմից՝ նա իր «քաղհասարակության» ներկայացուցիչներին ուղարկում է Հայաստան` մեր «քաղհասարակության» հետ հանդիպման, մյուս կողմից՝ Մյունխենում հայտարարում է, որ միջանցքն անցնելու է «Ադրբեջան-Հայաստան-Ադրբեջան (Նախիջեւան)-Թուրքիա եւ հետո Եվրոպա» երթուղով։ Այսինքն՝ Փաշինյանի այն հեքիաթները, թե երկաթուղին Նախիջեւանից մտնելու է Երասխ, Գյումրի եւ դեպի Եվրոպա գնացող մեծ երթուղու մասն է կազմելու, սուտ են, Ադրբեջանն ու Թուրքիան ոչ մի մտադրություն չունեն Հայաստանի ապաշրջափակմանը մասնակցելու եւ մեզ տնտեսական օգուտներ ապահովելու: Ալիեւին այնքան են սրանք երես տվել, որ նա օր-օրի մեծացող ախորժակի հետ նաեւ ծաղրում է հայերին, ասում է` ձեր խաղաղության խաչմերուկը կկառուցեք, երբ Բայդենը վերադառնա իշխանության։
Քաղաքականություն
Ալիեւին պատասխանեք
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է
Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագա...
«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն...
Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականա...
Սուրենավանի մանկապարտեզի տնօրենին ստիպում են ազատմ...
Մեր տեղեկություններով` «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համա...
«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցություն...
Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքել...
×
❮
❯