Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակում է արծրուհովհաննիսյանավարի «Հաղթելու ենք» կամ «Հաղթում ենք» կարգախոսներով կերակրել է իր ժողովրդին ու արեւմուքտի «շաբաշներով» պատրաստ է զոհաբերել մինչեւ վերջին ուկրաինացին ու ավերակների վերածել ողջ երկրիը, միայն թե հաճոյանա իր աշխարհաքաղաքական հովանավորներին: Ի սկզբանե այս եղբայրասպան պատերազմը, որը հրահրվեց ԱՄՆ-ի ու Արեւմուտքի կողմից, ունենալու էր ողբերգական ավարտ:
Այստեղ հաղթողեր չեն լինելու, անկախ այն բանից, թե վերջում ում որքան աշխարհագրական տարածք կմնա: Արդեն իսկ պարտված են երկու կողմերը, քանի որ իրար սպանում են սլավոնական երկու եղբայրական ազգեր: Հետեւանքները ողբերգական են ու անջնջելի: Իրականությունը փաստում է, որ այն երկրները, որտեղ գունավոր հեղափոխությամբ իշխանության են գալիս քաղաքականապես տհաս, անհեռատես, էքսցենտրիկ ու կամակատար ղեկավարներ, այդ երկրները ունենում են տարածքային ու մարդկային կորուստներ՝ Վրաստան, Հայաստան, Ուկրաինա եւ այլն: Զելենսկին դեռ հույս ունի, իրեն այդպես են ներշնչել իր դրսի կարգադրիչները, որ վերջում Ուկրաինան մնալու է իր նախկին տարածքով՝ Ղրիմով, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններով: Այդպիսին է Ուկրաինայի ապագան պաշտոնական Կիեւի ներկայացրած քարտեզում: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի պատկերացմամբ բոլորվին այլ իրավիճակ կլինի Ուկրաինայի քարտեզում: Մեդվեդեւն իր Telegram ալիքում անդրադարձել է Ուկրաինայի ապագային եւ գրել, որ Ուկրաինայի ապագան շատ տարբեր է Կիևի պատկերացումներից:
Որպես իր թեզի օրինակ՝ Մեդվեդևը ձայնագրությանը կցել է երկու նկար, որտեղ պատկերված են Ուկրաինայի քարտեզները՝ ըստ Կիևի և ըստ Արևմուտքի։ Մդվեդեւի ներկայացրած քարտեզում Ուկրաինայից մնացել է միայն Կիևի շրջանը, մնացածը դարձել են Ռուսաստանի, Հունգարիայի, Ռումինիայի և Լեհաստանի կազմում։ Մինչ այդ Մեդվեդևը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է կորցնել պետական ինքնիշխանության մնացորդները և անհետանալ աշխարհի քարտեզից։