Այլ

Խիղճը երբ  արթնանում, լռությունը դառնում է աղմուկ

Խիղճը երբ  արթնանում, լռությունը դառնում է աղմուկ

Գիտե՞ք ինչ ծանր զգացում է, երբ մարդ հայտնվում է մի իրավիճակում, որտեղ ստիպված է հակադրվել իր ներքին արժեքներին։ Սա այն է է, երբ  ներսումդ ինչ-որ բան ասում է՝ «սա ճիշտ չի», բայց արտաքին իրականությունը չի արձագանքում դրան։ Այդ անհամապատասխանությունն է, որ նստում է խղճի վրա՝ որպես մեղքի, ամոթի կամ անզորության զգացում։ Սրբազանների դատական նիստերը հենց այդպիսի անհամապատասխանության տարածք են դարձել։ Հանրությունը ներսից արձագանքում է, իսկ արտաքին իրականությունը՝ հանձինս իշխանության,  անտարբեր ու անարձագանք է։ 

Երեկ Միքայել Սրբազանի դատական նիստն էր։ Նա ցանկություն էր հայտնել հիվանդանոցից գալ ու անձամբ մասնակցել իր դատական նիստին։ Այստեղ գործ ունենք ոչ թե Միքայել Սրբազանի, այլ խորհրդի հետ՝ հավատ, բարոյականություն, հավաքական արժեքներ։ Երբ դատարանում հայտնվում է «խորհրդանիշը», ներսում խախտվում է արժեքային հավասարակշռությունը։ Մարդկային հոգեբանության համար սա ամենածանր վիճակներից մեկն է՝ տեսնել ու չկարողանալ փոխել։ Դու ներկա ես, տեսնում ես, հասկանում ես, բայց իրական ազդեցություն չունես։ Հանրությունն այդ անզոր վիճակում է։ Երբ նույնիսկ «ուժի ներկայացուցիչների» դեմքին երևում է անզորություն, դա նշան է, որ խնդիրը անձերի մեջ չէ, այլ դաշտի մեջ, որտեղ բոլորը սեղմված են։ Սրբազանը չէր խոսում պաշտպանական կամ մեղադրական դիրքից։ Նրա խոսքի մեջ չկար «արդարացրեք ինձ» կամ «դատապարտեք նրանց» ենթատեքստը։ Երբ մարդը չի պայքարում իր համար, այլ պարզապես կանգնած է իր ներսի ճշմարտության մեջ, դա խոցում է բոլորին՝ նույնիսկ հակառակ կողմում կանգնածներին։ Երբ մարդը պարզապես կանգնած է՝ հանգիստ, հավաքված, առանց դեր խաղալու, համակարգը մերկանում է։ Այդ մերկությունը տեսնում է հանրությունը։

Համակարգը մերկ է․ հանրությունը դա տեսնում ու անզոր է նրան համոզել, որ նա մերկ ու ծիծաղելի  է։ Պարզապես պետք է հայելու մեջ նայել, բայց չեն նայում։ Խիղճը բարձր ձայն չունի։ Բայց երբ այն արթնանում, լռությունն է դառնում աղմուկ։ Այսօր Եկեղեցու այդ լռությունը, որը վերածվել է խղճի, գերձայնային  շոկ է առաջացնում իշխանության մոտ։ Ինչքան իշխանությունը բանտերը խղճով լցնի, այնքան իր ճաքը չի դիմանալու․․․

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image