Այսօր Երևանում ավտոերթի ժամանակ պարեկը «Դիմադրության» շարժման ակցիայի մասնակցին ծանր վիրավորանք է հասցրել։
«Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին: Ծանր վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն լուծելու պարեկի կարգապահական պատասխանատվության հարցը»,- դեպքի վերաբերյալ գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից Hraparak.am-ին տեղեկացրին, որ նշանակվել է ծառայողական քննություն։