Քաղաքականություն

Նողկալի երեւույթներ

Նողկալի երեւույթներ

Ինչքան զազրելի, մերժելի երեւույթներ ձեւավորեց այս իշխանությունը վերջին տարիներին: Դրանցից ամենազազրելին, իհարկե, բանալու անցքից ուրիշի կյանքին հետեւելը, ուրիշի անձնական կյանք ներխուժելու դեպքերն են: Վերացվեցին դարերով գործող, քաղաքակիրթ աշխարհում ընդունված, դպրոցական երեխաներին անգամ ծանոթ տաբուները, երբ ամոթալի բան էր ուրիշի նամակները կարդալը, առավել եւս` ուրիշի անկողին ներխուժելն ու մարդու «կեղտոտ սպիտակեղենը» տնտղելը: Պարզվեց` կարելի է հասուն անձի հեռախոսի բովանդակությանը ծանոթանալ եւ անգամ այն հանրայնացնել: Կարելի է, վարչապետի լիազորությունները չարաշահելով, հատուկ ծառայություններից տեղեկություններ ստանալ եւ դրանք հրապարակել: Կարելի է սոցցանցերում մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ տարածել եւ թիրախավորել հակառակորդներիդ: Եվ այդ ամենն անել անթաքույց, հպարտությամբ, թաքնվելով անվտանգության նկատառումների եւ կառավարության ղեկավարի իրավասությունների ետեւում:

Ուրիշ խայտառակ ավանդույթներ էլ մեր կյանքում ներդրեցին 2018-ին իշխանության եկածները: Օրինակ, սովորական դարձավ իրավապահներին ուղիղ հանձնարարություններ իջեցնելը եւ վարչապետի կողմից մատնացույց արված անձին առանց որեւէ հիմքի կալանավորելը: Առօրեական դարձավ ուժային կառույցներին իշխող կուսակցության եւ նրա ղեկավարի շահերի համար օգտագործելը` օրվա քմահաճույքին ու տրամադրությանը համապատասխան: Անօրինական պրոցեսներ հրահրելն ու կազմակերպելը նույնպես դարձան օրինաչափ: Այս իշխանությունն այլեւս չի խորշում խոսքի համար մարդկանց բանտ ուղարկելուց, ընտրված համայնքապետերին ու նրանց կողմնակիցներին կալանավորելուց, ապօրինի քահանաների քծնական ելույթները լսելուց, գաղտնի ու անօրինական տեսագրություններ օգտագործելուց:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image