Քաղաքականություն

Վահրամ Դումանյանը հրաժարական է տվել

Վահրամ Դումանյանը հրաժարական է տվել

Քիչ առաջ պարզ դարձավ, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն հրաժարականների շարքն այսքանով չի ավարտվել: ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Մեր այն հարցին, թե կա՞ն այլ աշխատակիցներ, մասնավորապես՝ փոխնախարարներ, որոնք ազատման դիմումներ են ներկայացրել, խոսնակն ասաց, որ ինքը կարող է խոսել միայն նախարարի հրաժարականի մասին:

Մեր աղբյուրներն ասում են, որ սրանով հրաժարականները չեն սահմանափակվի։ Մեր տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն ներկայիս փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image