44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթի շրջանակում այսօր առավոտյան ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները մտադիր են կալանավորել Խաչատրյանին։
ՀՀ քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ պահին կատարվում են վարութային եւ դատավարական գործողություններ։ «Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,-ասաց մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: