Մենք համոզում էինք Սրբազանին չգալ Քննչական կոմիտե, մենք թույլ չէինք տա նրան ձերբակալել: Անդրադառնալով Տեր Միքայել Արքեպիսկոս Աջապահյանի ձերբակալությանը, ասաց տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
«Իրենք նպատակ ունեն քանդել եկեղեցին, այսպես մաս-մաս, մեզ բռնելով իրենք դա անպայման դա կանեն: Մենք պիտի անպայման պահեինք Սրբազանին այնտեղ, չթողնեինք, որ գար և պիտի պայքար սկսեինք՝ ուրիշ հնարավորություն չկար: Եկեղեցին կքանդեն՝ դրանից հետո Հայաստանը կդառնա թուրքահպատակ»,-ասաց Տեր Թովման:
Սա հայ մնալու կամ չմնալու պայքար է՝ շեշտեց քահանան և հավելեց․«Ժողովուրդն էլ չմիացավ, ցավոք սրտի, դրանով ցույց տալով, որ ինքը թքած ունի մեր եկեղեցու վրա և իրեն միևնույն է: Դա ընդամենը սովորական խաբեություն է՝ իրենք չեն պատկերացնում, թե հետո ինչ է կատարվելու»: