Հասարակություն

Երթևեկությունը կաթվածահար է. մարդիկ իջել են ավտոբուսներից

Երթևեկությունը կաթվածահար է. մարդիկ իջել են ավտոբուսներից

Երևանի Իսակովի պողոտայում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները լուրջ խոչընդոտներ են ստեղծել երթևեկության համար՝ առաջացնելով մեծածավալ խցանումներ։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ ճանապարհահատվածում շարժը գրեթե կաթվածահար է եղել, ինչի հետևանքով բազմաթիվ ուղևորներ ստիպված են եղել լքել հասարակական տրանսպորտը։ Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ ավտոբուսներից իջնում և իրենց ճանապարհը շարունակում ոտքով՝ փորձելով շրջանցել խցանումները։

Ստեղծված իրավիճակը զգալի անհարմարություններ է պատճառել քաղաքացիներին՝ հատկապես պիկ ժամերին, երբ երթևեկության ծանրաբեռնվածությունն առավել մեծ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image