Հասարակություն

Արցախում կխստացնեն առանց վարորդական իրավունքի՝ տուգանքից հետո վարողների պատժաչափը

Արցախում կխստացնեն առանց վարորդական իրավունքի՝ տուգանքից հետո վարողների պատժաչափը

Փետրվարի 15-ին  հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապաքրեականացնել Քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված արարքը:

Ոստիկանապետ Արտեմ Հարությունյանի պարզաբանմամբ՝ նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո նույն արարքը`  տրանսպորտային միջոց վարելը, մեկ տարվա ընթացքում կորակվի որպես զանցանք և կսահմանվի վարչական պատասխանատվություն:

Պատգամավորների մտահոգությունը ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացման հետ էր կապված:

Քննարկումից հետո նախագիծը քվեարկության է դրվել: 3 կողմ ձայնով պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image