Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր փորձում էր լրագրողներին համոզել, որ կառավարության անդամները էլի շարունակում են նորմալ շփվել լրագրողների հետ, երբ ասուլիս են ունենում, այդ ասելիքը որևէ ձևաչափով տեղ են հասցնում և այլն:
Hraparak.am-ը նկատեց, որ լրագրողների հետ կապը խզվել է, մեր տեղաշարժն ու մուտքը բոլոր հնարավոր ձևերով սահմանափակվել է, Նիկոլ Փաշինյանի ասուլիսներին չենք հրավիրվում, առհասարակ ռեգրես կա այս հարցում, մինչդեռ նախկինում այդպես չէր:
Արայիկ Հարությունյանը այստեղ նորից սկսեց լրագրողներին մեղադրել` նշելով. «Էդտեղմ կարծում եմ, նաև լրատվամիջոցներն իրենք իրենց պետք է հարց տան, թե ինչու է էդ ռեգրեսը տեղի ունեցել, և մի քիչ էլ այլ տեղերում փնտրեք պատասխանը»:
Մանրամասն` տեսանյութում