Քաղաքականություն

Հիմնական պայքարն ընթանալու է ՔՊԿ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև․ «Интер-Акция»

Հիմնական պայքարն ընթանալու է ՔՊԿ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև․ «Интер-Акция»

Վերլուծաբան Նիկոլայ Սպիրիդոնովն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումները։

Հայաստանյան գործընկերների հետ «Ինտեր-Ակցիա» հանրային զարգացման կենտրոնի (Центр общественного развития «Интер-Акция») անցկացրած հարցումները վերաբերում են Երևանում և ՀՀ մարզերում քաղաքացիների նախընտրական տրամադրություններին։

Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Նիկոլ Փաշինյան) ստացել է ձայների 16,3 %-ը, «Հայաստան» դաշինքը (Ռոբերտ Քոչարյան)` 21,6 %, «Պատիվ ունեմ» դաշինքը (Արթուր Վանեցյան)` 10,8%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (Գագիկ Ծառուկյան)` 4,2%, «Լուսավոր Հայաստանը» (Էդմոն Մարուքյան)` 4,6%, «Սասնա Ծռերը»` 2,1%, «Հայ ազգային կոնգրեսը» (Լևոն Տեր Պետրոսյան)` 1,7%, առայժմ պատասխանի մեջ չկողմնորոշվածները` 22,6%:

Մարզերում պատկերը հետևյալն է՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 27,3%, «Հայաստան» դաշինք` 14,1 %, «Պատիվ ունեմ» դաշինք` 8,2 %, ԲՀԿ` 6,1 %, ԼՀԿ` 3,7 %, «Սասնա ծռեր»` 1,3 %, ՀԱԿ` 0,7%, առայժմ պատասխանի մեջ չկողմնորոշվածները` 25,1 %:

Համաձայն կենտրոնի տվյալների՝ հարցվածների 63 %-ը համարում է, որ ընտրություններից հետո երկրում իրավիճակը կկարգավորվի, իսկ 18 %-ը հակառակ կարծիքին է և համարում է, որ վիճակը կվատանա։ 19 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։ Ինչ վերաբերում է, թե ապագա խորհրդարանի և կառավարության գլխավոր խնդիրները որոնք պետք է լինեն, հարցվածների 73%-ը համարել է երկրի անվտանգության ապահովումը, 12 %-ը` տնտեսական խնդիրների հաղթահարումը, 7 %-ը` կոռուպցիայի դեմ պայքարը:

Վերլուծաբան Նիկոլայ Սպիրիդոնովը նաև ասել է, որ ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՔՊԿ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image