Եթե Վեհափառը կամ ընդդիմությունից որեւէ մեկը հույս ունի, որ նա ինչ-որ պահի հոգնելու է եւ կանգ առնի, չարաչար սխալվում է: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե նա ամաչելու է օրենքն ու չգրված օրենքներն այսքան հաճախ խախտելուց եւ ինչ-որ պահի ձեռնպահ կմնա անմեղ մարդկանց կալանավորելուց, կրկին չարաչար սխալվում է: Եթե որեւէ մեկը հույս ունի, որ մի օր խիղճը, հայի գենը, ազգային զգացումներն արթնանալու են իր մեջ, եւ սկսելու է հայանպաստ քայլեր անել, նորից սխալվում է: Եթե որեւէ մեկը կասկածում է, որ Թալինում եւս մի ապօրինի պատարագ անելուց հետո Եկեղեցու դեմ նոր քայլ չի ձեռնարկելու, հոգեւորականների որսը դադարեցնելու է, թող հույսեր չփայփայի: Եթե որեւէ մեկը կարծում է, որ նրա ձեռնարկած քայլերը լցնելու են թիմակիցների համբերության բաժակը, նրանց մոտ արթնացնելու են քնած ինքնագիտակցությունը, օրենքի, օրինականության գիտակցումը, եւ նրանցից որեւէ մեկը երբեւէ մի աննշան դիմադրություն է ցույց տալու նրան, նորից սխալվում է: Եթե որեւէ մեկը կարծում է, որ նրա համար կա որեւէ կարմիր գիծ, ասենք` ընտրություններ չի կեղծի, քանի որ հազարավոր անգամներ ասել է` «ընտրակեղծարարության էջը մեզանում փակված է», ապա նրան նույնպես խոր հիասթափություն է սպասվում, որովհետեւ եթե նախկինում նրա ասածների ու այսօրվա ասած-արածների միջեւ որեւէ չնչին կապ լիներ, ապա մենք վաղուց դա նկատած կլինեինք: Պարզ է, որ մարդը չունի իր խոսքն ու խոստումները դրժելու հետ կապված որեւէ բարդույթ, ապօրինություններ կատարելու առումով որեւէ սահմանափակում: Եվ չնչին չափով անգամ մտահոգված չէ իր հեղինակության, իր վարկանիշի համար: Նա անցել է ռուբիկոնը եւ էքսպերիմենտ է դրել մեր ժողովրդի վրա` տեսնենք, թե մինչեւ երբ ու ինչքան կդիմանա հայ ազգն այս անօրինություններին:
Քաղաքականություն
Հույս չունենաք
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯