Հասարակություն

Չգիտեմ` հիվանդանո՞ց գնամ, տո՞ւն ման գամ, գումար որտեղի՞ց գտնեմ. Օգնեք այս ընտանիքին (լուսանկար)

Չգիտեմ` հիվանդանո՞ց գնամ, տո՞ւն ման գամ, գումար որտեղի՞ց գտնեմ. Օգնեք այս ընտանիքին (լուսանկար)

«Հրապարակ»-ին են դիմում բազմաթիվ արցախցիներ, տարբեր խնդիրներով, ակնկալելով, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել իրենց։ 

Արցախցի Զարինեն գաղթի դաժան ճանապարհն անցնելով բնակություն է հաստատել Գյումրիում` պետությունը ժամանակավոր կացարան է տրամադրել նրանց: Սակայն մի քանի օր առաջ այդ բնակարանի սեփականատերը եկել եւ ասել է, որ 2 օրվա ընթացքում պետք է լքի այդ բնակարանը, պատճառաբանելով, որ ցանկանում է վաճառել այն։ 

«Հիմա մենք պետք է նոր բնակարան գտնենք` թեկուզ գյուղերում, բայց վարձերը շատ բարձր են։ Ամուսինս հայտնվել է հիվանդանոցում՝ Արցախում 44-օրյա պատերազմին վիրավորվել էր, անհրաժեշտ էր նոր վիրահատություն՝ որն արդեն երկրորդն է։ Այս պահին ոչ մի աջակցություն չեմ ստացել՝ անգամ այդ 100 հազար դրամները։ Դիմել ենք սոցապ, ասել են՝ չկաք բազայում, մշակման փուլում են բազաները և այլն։ Ինձ չեն տրամադրում նաեւ ամսական 50 հազարները, քանի որ մինչ այս պահը ապրել եմ պետության տրամադրած բնակարանում։ Այս պահին 3 անչափահաս երեխաներիս և ամուսնուս հետ դրսում մնալու վտանգի առջև ենք կանգնած։ Անհրաժեշտ է գումար կամ բնակարան, որպեսզի արագ տեղափոխվենք: Այստեղ արդեն ցուրտ է, ես մենակ եմ, չգիտեմ որը հասցնեմ` հիվանդանո՞ց գնամ, երեխաների՞ս հասնեմ, տո՞ւն ման գամ, գումար որտեղի՞ց գտնեմ, որ բնակարան վարձակալեմ»,- պատմում է շփոթահար կինը։ 

Հ․Գ․ Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 097312039:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image