Անկեղծ կարեկցանքի են արժանի այն պետական կառույցները, որոնց Նիկոլ Փաշինյանը պարտադրում է շեղվել օրենքից, խախտել Սահմանադրությունը, որ կատարեն իր կամքը: Իհարկե, բոլոր այդ կառույցներում աշխատողները ելք ունեն` հրաժարական տալ եւ հրաժարվել ապօրինի հրահանգները կատարելուց: Բայց մեզանում հրաժարականի ինստիտուտը կայացած չէ, եւ հրաժարականները որպես պարտություն են դիտվում: Ու մնում է ատամները սեղմած ծառայելը` փորձելով կատարել վերադասի կամքը` օրենքը շրջանցելու բացատրություններ գտնելով: Օրինակ, եթե քիչ թե շատ իրավունքին ծառայող գլխավոր դատախազ ու Քննչական կոմիտեի ղեկավար ունենայինք, պետք է ինֆարկտ ստացած լինեին` Սամվել Կարապետյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ սրբազանի դեմ գործերը «կարելիս»: Կամ եթե առողջապահության, կրթության, արդարադատության նախարարները մի քիչ աստվածավախ լինեին, իրենց ներսում մոր, կնոջ տեսակն ուժեղ լիներ, ինչպե՞ս կարող էին այդ ապօրինի պատարագներին մասնակցել, կաթողիկոսին անունով դիմել, մասնակից դառնալ այս հերետիկոսական շարժմանը: Պատկերացնո՞ւմ եք, եթե ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության նախարարը, ԱԺ նախագահը գիտակցեին իրենց ղեկավարած կառույցների դերն ու առաքելությունը, ինչքա՜ն այլ կլիներ մեր երկիրը: Կամ` եթե Պետեկամուտների կոմիտեի նախագահը կարողանար ասել, որ չի կարող վարչապետի հրահանգով խանութ փակել եւ ոչ թե այդ ապօրինի հրամանը կատարելու համար «կռուտիտներ» փնտրեր, որոնք ծիծաղելի են հնչում եւ ավելի ակնհայտ դարձնում լիազորությունների գերազանցման փաստը, ինչքա՜ն բան կարող էր ուղղվել մեր երկրում: Իսկ եթե մենք նորմալ հայ նախագահ ունենայինք, որի համար կարեւորը ոչ թե նախագահական նստավայրում խրտվիլակի նման նստելը լիներ, այլ իր երկրի շահը, ինչքա՜ն ուրիշ Հայաստանում մենք կապրեինք:
Քաղաքականություն
Մեղք մարդիկ
Ամենաընթերցված
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ
2 օր է հետևում եմ և ուրախանում, թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած ծուռ հայելիների ու կործանված արժեքների ա...
Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել
Արամ Մելիքյանին մեքենա է հարվածել, որից հետո վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից։ Արամը պատմել է մի...
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության էություն...
հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «սառեցնել» ուկրաինական հակամարտությունը, վերադառնալ կարգավորման ս...
×
❮
❯