2008 թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի «հոգին փառավորվում էր», երբ ժողովուրդը ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ էր խլում, հիմա՝ ճիշտ հակառակը․ հոգին փառավորվում է, երբ ոստիկաններն են ժողովրդին մահակներով քշում, բերման ենթարկում: «Հոգին փառավորվում» է նաեւ նրանից, որ իր կամքով հայ ժողովուրդը բաժանվել է երկու հակամարտող բանակների: Իսկ ազգը բաժանվել է Եկեղեցին ոչնչացնել ցանկացողների եւ Եկեղեցին պահպանել ցանկացողների ճամբարների: Առաջին բանակին ինքն է կառավարում, երկրորդին` ողջամտությունն ու հայրենասիրությունը: «Հոգին փառավորվում» է, թերեւս, նաեւ նրանից, երբ հոգեւորականներն են բաժանվել երկու բանակի` իր կողմնակիցների եւ կաթողիկոսի կողմնակիցների: Առաջինները վախենում են ժողովրդի ցասումից, երկրորդներին ժողովուրդն է պաշտպանում: «Հոգին փառավորվում» է, հավանաբար, նաեւ նրանից, երբ պետական պաշտոնյաներին, պետական բյուջեից սնվող, իրենից կախված մարդկանց հանում է իր չսիրած մարդկանց դեմ եւ կառավարության կաբինետից օնլայն հետեւում այդ կոնֆլիկտին: «Հոգին փառավորվում» էր նաեւ այն ժամանակ, երբ Ազգային ժողովում իր ուսապարկերը հարձակվում էին ընդդիմադիր պատգամավորների վրա: Կամ` երբ անգրագետ ու չար մարդկանց մի խումբ` հերթական շրջիկ պատարագի ժամանակ իրեն դիմավորում է ծափերով, իսկ մեկ այլ խումբ` իր հրահանգով գնում է Էջմիածին եւ բղավում. «Վեհափառ, հեռացիր»: Իհարկե, ոչ մի նորմալ մարդու, երկրի ղեկավարի, պետության մասին հոգ տանող պետական գործչի հոգին չէր փառավորվի այս տեսարաններից, եւ պարզ չէ, թե այս խժդժություններից, խառնակչությունից, ազգի մի մասին մյուսի դեմ հանելուց ինչու է նրա հոգին փառավորվում, բայց սա մի ողբերգական իրավիճակ է, որն այլեւս իրողություն է եւ որը մենք մեր ձեռքով ենք ստեղծել:
Քաղաքականություն
Հոգին փառավորվեց
Ամենաընթերցված
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ
2 օր է հետևում եմ և ուրախանում, թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած ծուռ հայելիների ու կործանված արժեքների ա...
Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել
Արամ Մելիքյանին մեքենա է հարվածել, որից հետո վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից։ Արամը պատմել է մի...
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության էություն...
հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «սառեցնել» ուկրաինական հակամարտությունը, վերադառնալ կարգավորման ս...
×
❮
❯