Հասարակություն

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի, Հրազդանի, Մարտունիի, Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ 

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով  Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին և Ճամբարակի լեռնանցքում բուք է։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image