Քաղաքականություն

Ալիևը Բայդենին ուղղված շնորհավորական նամակում խոսել է 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություններից

Ալիևը Բայդենին ուղղված շնորհավորական նամակում խոսել է 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություններից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները՝ նամակում նշվում է, որ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախօրեին գոհունակությամբ է արձանագրվում «մի շարք ոլորտներում ռազմավարական բնույթ ունեցող երկկողմ հարաբերությունների դինամիկայի կապակցությամբ»։

«Խոշորամասշտաբ էներգետիկ նախագծերը, միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը, ահաբեկչության դեմ պայքարը,Աֆղանաստանում ՆԱՏՕ-ի վճռորոշ առաքելության շրջանակներում մեր սերտ համագործակցությունը ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները բնութագրող կարևոր ուղղություններ են։Մենք բարձր ենք գնահատում էներգամատակարարման երթուղիների դիվերսիֆիկացման, մասնավորապես՝ Հարավային գազային միջանցքի բարեհաջող ավարտման հարցում ԱՄՆ-ի աջակցությունը», - ասվում է նամակում։

Ալիևն ընդգծել է, թե 44-օրյա «Հայրենական պատերազմի» հետևանքով վերջ է տրվել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիային, վերականգնվել է երկրի տարածքային ամբողջականությունը։ Ալիևն ասել է, թե հակամարտության ավարտը նոր աշխարհաքաղական իրողություն է ստեղծել տարածաշրջանում, ինչպես նաև կայուն խաղաղության, տնտեսական վերելքի և տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ միջավայր ստեղծել։

«Համարում եմ, որ ԱՄՆ-ն ստեղծված իրողություններին համապատասխան կարող է էական ավանդ ունենալ կայուն խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի հաստատման հարցում, որը պետք է հիմնված լինի երկրների տարածքային ամբողջականությունների փոխադարձաբար ճանաչման, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության ճանաչման  վրա»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image