Հասարակություն

Հայկ Մարությանը իմ թշնամու թշնամին ա, արդեն լավ է ինձ համար․ ինչ են մտածում շոու բիզնեսի ներկայացուցիչները Հայկ Մարությանի մասին

Հայկ Մարությանը իմ թշնամու թշնամին ա, արդեն լավ է ինձ համար․ ինչ են մտածում շոու բիզնեսի ներկայացուցիչները Հայկ Մարությանի մասին

Տևական ժամանակ է, ինչ Երևանի քաղաքապետ, նախկինում դերասան Հայկ Մարությանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ըստ ՔՊ-ական ֆրակցիայի՝ խնդիրն այն է, որ Մարությանը լքել է քաղաքական թիմն ու այլևս այլ քաղաքական ճամբարում է, չի կիսում իրենց կուսակցական դիրքորոշումները։ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որին ՔՊ-ականները շտապում էին նախկին համարել, անվստահություն հայտնելու գործընթաց ընթացավ ու նոր քաղաքապետ ընտրվեց։ 

Մինչ ընթանում էին ընտրությունները, փորձեցինք շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ խոսել, մարդիկ, ովքեր երբևէ հանդես են եկել Հայկ Մարությանի հետ նույն ֆիլմերում, սիթքոմում, առնչվել են նրա հետ։

Սակայն Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Գարիկ Պապոյանը, Սոնա Շահգելդյանը չցանկացան խոսել իրենց նախկին գործընկերոջ մասին ու իր շուրջ կատարվող գործընթացի վերաբերյալ։ Հարցերին չուզեց պատասխանել նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ ասաց, որ Հայկ Մարությանի հետ կապված որևէ հարց իրեն չի հետաքրքրում։

Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը, ի տարբերություն իր մյուս գործընկերների, խոսեց Հայկ Մարությանի մասին․

«Նախ, կարծում եմ, որ Հայկը չպիտի մտներ քաղաքականություն, մանավանդ, որ մեր ոլորտի մարդ է ու փորձում են նման ձևով փչացնել, բայց սպասելի էր էս իրավիճակը։ Շատ վատ եմ վերաբերվում, որ Հայկի հետ էսպես են վարվում։ համենայնդեպս, Հայկ Մարությանը իմ թշնամու թշնամին ա, արդեն լավ է ինձ համար, ավելի լավ է Հայկ Մարությանը, քան ուրիշը, ես իր կողմից եմ։ Ես ընդհանրապես ՔՊ-ից բոլորից շատ դժգոհ եմ ու տանել չեմ կարողանում, բայց, եթե հարցը էսպես է դրված, ես Հայկոյից գոհ եմ, ավելի լավ է Հայկը, քան էն թափթփուկները, որոնք հիմա Հայկին են հեռացնում։ Ցանկալի կլիներ Հայկն ինքը դիմումը գրեր դուրս գար, ոչ թե իրեն հեռացնեին։

Երգչուհի Ջուսն էլ ասաց, որ Հայկին շատ է սիրում որպես դերասան․

«Նա շատ տաղանդավոր է որպես դերասան ու ես իրեն միշտ տեսնում եմ այդ ոլորտում, և կարծում եմ, որ չպիտի մտներ քաղաքականություն։ Իր պաշտոնավարման տարիներին ես այդքան էլ չեմ հետևել, գործունեությունից տեղյակ չեմ, բայց մի քանի բան նկատել եմ, որ իր օրոք բարեկարգվել է՝ աղբի արկղները ճիշտ տեղերում տեղադրեցին․ և տրանսպորտը»։

ՀԳ Մեզ հուշեցին, որ շոուբիզնեսի ներկայացուցիչների` Հայկի նախկին ընկերների, այս պասիվությունը պատահական չէ` Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո նա բոլորի հետ խզել է հարաբերությունները եւ գրեթե ոչ մեկի հետ կապը չի պահպանել, ուստի նրա նախկին գործընկերները որոշակի նեղացածություն ունեն իրենից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image