Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին մի քանի դիմորդ ունեցող բուհի ֆինանսական վիճակն ավելի է ծանրացել: Ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը վերջերս է տեղեկացել, որ համալսարանը կուտակել է ավելի քան 340 միլիոն դրամ գույքահարկի պարտք: Պարզել է, որ պարտքի միայն մի մասն է առնչվում իր ղեկավարման ժամանակահատվածին, մեծ մասը կուտակվել է 2021-ից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը: Համալսարանը գույք ունի Երեւանում, Կոտայքում, Արագածոտնում, Սյունիքում, Լոռիում եւ Արմավիրում: Ըստ մեր տեղեկությունների, այս խոշոր պարտքն արտացոլված չի եղել 2021-2024թթ. հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բյուջեի նախահաշվում ու կատարողականներում, եւ հիմա համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե վերոնշյալ ժամանակահատվածում Ուռուտյանի եւ Զաքոյանի (2018 թվականից՝ նախ տնտեսական հարցերի գծով, ապա նաեւ՝ ուսումնական գծով պրոռեկտոր) կողմից հարկային պարտավորությունները չկատարելը, դրանք ֆինանսական փաստաթղթերում չներառելը եղել են սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ հոգաբարձուների խորհրդի գիտությամբ:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Վաղվանից Երևանում ջուրն ամեն օր կանջատվի
Դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը,...
Պետական հեղաշրջո՞ւմ
Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...
«Հրապարակ»․ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկե...
Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին...
Սա դեռ սկիզբն է
Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...
×
❮
❯