Քաղաքականություն

Եթե անեիք իմ ասածով, կհասնեինք Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի. Վանեցյան

Եթե անեիք իմ ասածով, կհասնեինք Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի. Վանեցյան

Արթուր Վանեցյանը 2021 թվականի նոյեմբերի 9-ից՝ 44-օրյա պատերազմից հետո, հրապարակային հայտարարել էր՝ ինքը կարծում է, որ եթե մենք հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր՝ որևէ բան չստորագրվեր, թողնվեր Արցախը ամբողջությամբ, Սյունիքով տարածք չտայինք Ադրբջանին, Քարվաճառ, Լաչին չտայինք։

Լրագրողի հարցին, թե հակասություն չկա այս հայտարարության և ներկայիս գործողությունների միջև, Վանեցյանը պատասխանեց.

«Անկեղծ ասած շատ ուրախ եմ, որ հնչեց այդ հարցը։ Ինչի մասին եմ ես ասել, լրագրողը ինձ հարց տվեց՝ իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե լինեիք իշխանությունների փոխարեն, եթե թշնամին արդեն հասել էր Ստեփանակերտ, արդեն պետք է գրավվեր Ստեփանակերտը, մերձակա հատվածները, ես ասեցի ավելի լավ էր որևէ փաստաթուղթ չստորագրվեր:
Հիշեցնում եմ, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության ինքը այս փաստաթուղթը ստորագրել է, որովհետև Արցախի տարածքում եղել է 25 հազար զինվոր և այդ թուղթը ստորագրելով ինքը իբր փրկել է այդ զինվորների կյանքը։ Ես ասեցի հետևյալը՝ ավելի լավ էր որևէ բան չստորագրել, զորքերը հետ քաշել դեպի Քարվաճառ, դեպի Լաչին, որպեսզի 100% պաշտպանված լինի Հայաստանի սահմանները և պարտավորություն չստանձնելով, կապիտուլյացիոն փաստաթուղթ չստորագրելով մենք կապահովեինք 2 հարց՝ ՀՀ սուվերեն տարածքի պահպանությունը, կպահպանեինք մի իրավիճակ դիվանագիտական ճանապարհով ինչ֊որ մի ժամանակահատված, կհասնեինք Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի, բայց ոչ թե այսօր կլինեինք այս պարտվողական դիրքում, կմտածեինք ոչ թե միայն Արցախի անվտանգության, այլև Հայաստանի։

Հիշեցնում եմ պաշտոնական տվյալներով 1 տարուց ավելի 41 քառակուսի կիլոմետր զբաղեցնում է թշնամու զինված ուժերը։ Սյունիքի մեր միջպետական ճանապարհը փակել են մեր միջպետական ճանապարհը, ստիպված ենք եղել այլընտրանքային ճանապարհ կառուցել և Սյունիքը Գորիս֊Կապանը կտրված է։

Այ, եթե իմ ասածը անեին Գորիսն ու Կապանը իրարից կտրված չէին լինի, Սև լճում նստած չէին լինի, չէին խոսի ընդհանրապես Զանգեզուրի միջանցքի մասին, որովհետև բան չէր լինի միացնելու, չէին փորձի անընդհատ մեզնից նոր տարածքներ վերցնել, այ դրա մասին էի ես ասում»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image