«Անգլիական լեդի: Նրանից ավելի անպետք եւ անօգտակար էակ չկա աշխարհում: Նրա բնավորությունը, կրթությունը, հակումները փակում են նրա համար կյանքի բոլոր իսկական մտավոր կողմերին մոտենալու հնարավորությունը, այնինչ չնչին զբաղմունքները (frivolities of life) կամ, լավագույն դեպքում, լուրջ գործերը զվարճանքի վերածելու սովորությունը կազմում են նրա կյանքի ողջ բովանդակությունը, եւ միայն դրանց է նա ինքը լուրջ վերաբերվում (Ֆ. Էնգելս. Անգլիայի եւ Իռլանդիայի պատմության վերաբերյալ ձեռագրերից)»:
Անհանգստությունները, թե Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, մոտ է անգլիական թագուհու կարգավիճակին, որ մեծ հաշվով ՀՀԿ-ի ընտրած մարդը որեւէ էական դերակատարություն չի ունենալու պետության ղեկավարման, քաղաքականության մեջ փոփոխություններ բերելու գործում, վերստին երերուն կռահումների ու հմայությունների շարքից են:
Ո՞վ ասաց, որ թեկուզ կիսամեռ քաղաքական դաշտում ի հայտ եկած գործչի «սուրբ» չեզոքությունը, թվացյալ պասիվությունը, ինչպես ասում են՝ անշառությունն իրականում ներգործուն միջամտության եւ ակտիվության եղանակ չեն: Օրինակ՝ այն հանգամանքը, որ նույնիսկ ընդդիմադիրների համար Արմեն Սարգսյանը քիչ թե շատ համակրելի, ներկայանալի, քիչ թե շատ հարմար, իր պաշտոնին սազական թեկնածու է, արդեն իսկ կշռավոր փոփոխություն է:
Դրական արձագանքները, միանշանակ, գերիշխում են՝ ամենուր շեշտվում է, թե ապագա նախագահն Արեւմուտքում լրջագույն կապեր ունի (քաղաքական գործիչների, անվանի գործարարների, հարուստ կազմակերպությունների հետ), թե այդ կապերը կարող են օգտագործվել (hուսանք) ի նպաստ պետության շահերի: Ինչ խոսք, անշուշտ, հնարավոր է հենց այդպես էլ լինի, ու սա եւս վկայում է այն մասին, որ «անգլիական թագուհու կարգավիճակ» պիտակավորումը ծայրահեղ ուռճացված է:
Հավանորեն, Արմեն Սարգսյանն այդ «անգլիական թագուհու կարգավիճակով», ահա՝ այն կրավորական եղանակով, որն ամենից շատն է հիշատակվում, «հեռու հեռվից» հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքական տիրույթում ամենաեռանդուն խաղացողներից մեկը դառնա եւ մասամբ դարձել է՝ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի իշխանության գլխավոր պահապաններից, ում անհասկանալիորեն փորձ են անում թերագնահատել:
**Արամ ՊԱՉՅԱՆ**