Քաղաքի զարգացման արագ տեմպերը, բնակչության աճը, խոշոր արդյունաբերության առաջացումը հասցրին նրան, որ առաջին հատակագիծը 1930-ական թվականներին այլեւս չէր բավարարում նոր պահանջներին: Ա. Թամանյանի ճարտարապետական արվեստանոցում, ուր այդ ժամանակ արդեն աշխատում էին մի շարք շնորհալի սաներ, շարունակվում էր մեր մայրաքաղաքի հատակագծի հետագա մշակման քրտնաջան աշխատանքը: ՀԿԿ Կենտկոմի բյուրոն, 1931թվականի մարտին քննելով Երեւանի հատակագծման հարցը, նշում է, որ քաղաքի շինարարությանը զուգահեռ այն զգալիորեն բարելավվել ու կատարելագործվել է, եւ նրա վերջին տարբերակը հիմնականում բավարարում է առաջավոր խնդիրներին: Սակայն, ինչպես պարզվեց 3-4 տարի հետո, բուռն զարգացող կյանքն առաջ էր անցել նաեւ այդ տարբերակից: 1935 թվականին Երեւանի բնակչության թիվը գերազանցեց 150 հազարը: Դրա հետ կապված՝ բազմաթիվ նոր հարցեր առաջ եկան: Հրատապ դարձավ վերանայել քաղաքի գլխավոր հատակագիծը:
1935 թվականին Ա. Թամանյանն իր աշակերտների հետ միասին ձեռնամուխ եղավ քաղաքի նոր հատակագծի կազմմանը՝ անվանելով այն «Մեծ Երեւանի հատակագիծ»: Դժբախտաբար, նրան չհաջողվեց ավարտել սկսած գործը, նա կարողացավ ձեւավորել միայն կենտրոնական մասի հատակագիծն այն սահմաններում, որ արդեն կար 1924 թվականի տարբերակում: Ճարտարապետի մահից հետո, Երեւանի քաղաքային սովետի գործկոմի պատվերով, 1936 թվականին Մեծ Երեւանի հատակագծմամբ սկսեց զբաղվել քաղաքների հատակագծման Լենինգրադի պետական ինստիտուտը (Լենգիպրոգոր): Աշխատանքը ղեկավարում էր պրոֆ. Ի. Ի. Մալոզեմովը, մասնակցում էին ճարտարապետներ Ն. Ա. Զարգարյանը եւ Ս. Մ. Կլեւիցկին: Լենգիպրոգորին ակտիվ օժանդակություն էր ցույց տալիս Երեւանից բարձրորակ մասնագետների մի խումբ՝ ճարտարապետ Ն. Գ. Բունիաթյանը, բժիշկ Ն. Բ. Հակոբյանը, տնտեսագետ Ս. Ե. Մանասարյանը, ինժեներ Բ. Դ. Փիրումովը, ինժեներ-երկրաբան Ա. Պ. Դեմյոխինը եւ ուրիշներ:
Մեծ Երեւանի հատակագծման հեղինակները, նոր պահանջների ոգով մանրակրկիտ ուսումնասիրելով առաջին հատակագիծը ստեղծելիս Ա. Թամանյանի կիրառած սկզբունքները, եկան այն եզրակացության, որ դրանք ճիշտ են եւ լիովին համապատասխանում են այդ նոր պահանջներին: Ելնելով առաջադիր խնդիրներից, նրանք զարգացրին այդ սկզբունքները՝ ընդարձակելով քաղաքի հատակագիծը: Լենգիպրոգորի մասնագետներն առաջին անգամ հանգամանալից ուսումնասիրեցին քաղաքի տերիտորիայի բնական պայմանները՝ երկրաբանությունը, հիդրոերկրաբանությունը, կլիման, ջրամատակարարման աղբյուրները եւ ուրիշ պարագաներ: Նրանց համար կարեւոր ուղենիշներ դեր կատարեցին՝ ՍՍՀՄ ժողկոմսովետի եւ Համկ(բ)Կ Կենտկոմի 1935 թվականի հունիսի 10-ի Մոսկվայի վերակառուցման գլխավոր հատակագծի մասին որոշման մեջ առաջ քաշված դրույթները: Այնտեղ նշված էր, որ քաղաքը վերահատակագրելիս հիմնական ուշադրությունը պետք է դարձվի բնակելի շենքերի, արդյունաբերական ձեռնարկությունների, երկաթուղային տրանսպորտի եւ պահեստային տնտեսության տեղաբաշխման, քաղաքային բնակչության կյանքի նորմալ պայմաններ ստեղծելու վրա: Հաշվի առնելով այդ պահանջները՝ Մեծ Երեւանի հեղինակները մշակեցին քաղաքի նոր հատակագիծը:
Թ. Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան 2750»
Պատրաստեց **Արամ ՊԱՉՅԱՆԸ**