Հանրային ռադիոյով մի ռեպորտաժի շրջանակներում հարցում են անում դպրոցահասակ երեխաներին՝ բանակից են հարցնում, եւ դեռահասության համար ոչ դյուրին հարցմունքներ են սրանք՝ ինչպիսի՞ն է մեր բանակը, ինչպե՞ս եք վերաբերվում ծառայությանը, հետո հայրենիքից ու հայրենասիրությունից են հետաքրքրվում, նաեւ այն տղաներից, ովքեր նոր են վերադարձել ծառայությունից:
Համանման հարցեր նաեւ մանկավարժներին են տալիս, մանկավարժները չեն զլանում, իրենց հայրենասիրական զգացումները երեխաների գիտակցության կալվածքներ փոխադրելու մտահոգություններից են միանգամից կիսվում, ազգի համար տղամարդ-մարտիկներ դաստիարակելու անհրաժեշտությունից են խոսում, ներշնչել են ու որդեգրել զինվոր կայացնելու, այսինքն՝ ներկա պահին իշխանությունների համար մեռնելու առաքելությունը:
Իրոք որ հարմար առաքելություն է ներկա իշխանությունների հաճությունը վայելելու համար, մանավանդ որ «ազգ-բանակ» գաղափարաբանական մտապատրանքի տիրույթում ենք` ամեն օր էկրանները ճանկռոտվում են ռազմաշունչ ֆիլմերի հրեղեն ու հոգեցունց բռնկումներով: Մտքում՝ փրչոտ նախնադարյան մարդու պատկեր ունենալու առկայությամբ վատ չեն աշխատում, կեղծ իրականություն են ստեղծել, ապուշներին քսի տալ են սովորեցնում:
Ներքեւներում էլ հայրենիքի պաշտպանության սրբազան գործի անունից մեծաքանակ, տներում տաք-տաք վեր ընկած դատարկապորտ զանգվածն է հոխորտում: Սրանք ամենաագրեսիվն են, «թուրք ա» վերտառությունն աշխարհում ամենից շատն են սիրում, ամենից շատն են գործածում, դեսուդեն ընկած՝ հայրենակիցների մեջ դավաճաններ են փնտրում, որ փորը թափեն, հրապարակավ ցցահան անեն, իրենց ձախողման ու այլանդակության թուքը թափեն եղբայրների ու քույրերի երեսներին:
Ահա, հիմա էլ երեխաներին են ներգրավել, հիմնականում, դե, պարզ է՝ տղա երեխաներին՝ ապագայի զինվորներին, աջ ու ձախ հպարտացրել են, զինել ու սրսկել սնապարծությամբ ու կարճամտությամբ: Մի երեխա երեխավարի, մասամբ ճշմարտապես ասում է․ «Դե, մենք կամքով ենք ուժեղ, ուղղակի լավ զենքեր չունենք»: Համարյա թե դպրոցներում դասավանդված Ավարայրի ճակատամարտի հերթական բարոյական առաքինության հաղթանակն է ֆիզիկական, իրական ուժի հանդեպ: «Բարոյական առաքինության հաղթանակը հիմա «ազգ-բանակի» շուրջ համախմբվելու կարողությունն է: Ասում են․ տղա ես՝ միացիր, տղա չես, ուրեմն գիտես ինչ ես:
**Արամ ՊԱՉՅԱՆ**