Սա թերեւս գուցե ամենամոտ թվացող ձեւակերպումն է` պայքար՝ պայքարի համար, պայքար՝ պայքարի բացակայության համար: Ուսանողների պայքարի խորափոր շերտը հասկանալը դժվարության եւ տարակուսանքի հարց չէ: Տասնյակ տարիներ Հայաստանում գիտությունը չի զարգացել, առանձնակի դեպքեր, առանձին գիտնականների ծավալած գործունեություն, հրապարակումներ, իհարկե, եղել են եւ ապագայում էլ դեռ նման մասնակիություններ կլինեն:
Թերեւս ես չեմ հիշում մի կուսակցություն, քաղաքական ուժ, որի ծրագրում գիտությունը ծանրակշիռ տեղ ու դեր ունենա, կա՛մ ընդգծված վերաբերմունք գիտության հանդեպ, կա՛մ հանրային պլատֆորմներում գիտության մասին խոսելու ինտենսիվ փորձ: Օրեր առաջ մի հեռուստաալիքով Արման Սաղաթելյանը կրկնում էր այն բավականին անմիտ ու ծեծված կլիշեն, թե, իբր, Հայաստանից դուրս ոչ մի լուրջ պարբերականներում ցեղասպանության խնդիրներն արծարծող հոդվածներ չեն հիշատակվում: Իհարկե, Արեւմուտքում գիտության բնագավառում ահռելի առաջընթաց կա, հսկայական ֆինանսական, մարդկային մտքի ռեսուրսներ են ծախսվում, որպեսզի գիտական կարեւորագույն հետազոտություններն ընդլայնվեն, նոր հեռանկարներ, նոր ուղիներ հարթեն, զարգացնեն նոր հնարավորությունների համընդհանուր շրջանակը: Սակայն Հայաստանում նստած, գիտության զարգացման կիզակետերից հազարավոր կիլոմետրերով հեռու, տասնյակ տարիներ պետականորեն գիտությունը հիմնովին մոռացության մատնած գործիչների համար հեշտ է բացեր մատնանշելը, պահանջներ դնելը, առարկություններ անելը՝ այն դեպքում, երբ անգամ Արեւմուտքում կարող են Արման Սաղաթելյանի նշած այդ կարկառուն պարբերականները մերժել արեւմտյան լուրջ գիտնականների՝ համանման լուրջ հոդվածներով հանդերձ:
Գիտությունը ոչ միայն արտաքին, այլեւ խիստ ներքին աշխարհից է ծնվում՝ հատկորոշ գիտության տարբեր բնագավառների բաղադրությանը: Գիտությունից հեռու կանգնածներս մինչեւ վերջ չենք կարող պատկերացնել, ըմբռնել այդ ներքին աշխարհի բարդ կազմությունը: ՀՀԿ-ական գործիչները, օգտվելով գիտության ստեղծած հնարավորություններից, իրենց որդեգրած ազգ-բանակ տեսլականից են խոսում, փորձում են տարածել, սեպել մի եղելություն, որի իրացումը խիստ կախյալ է հենց գիտությունից: Ու հիմա որքանո՞վ է այս ողջ միլիտարիստական, ռազմահայրենասիրական պաթոսն աղերսվում գիտության հետ: Եթե իշխանությունն իսկապես որոշել է Հայաստանում գիտությունն առաջ տանել սոսկ ռազմահայրենասիրական այս պաթոսով ու ազգ-բանակ սահմանումով, ուրեմն վստահաբար կարող ենք ասել, որ այստեղ, հենց մեր աչքի առաջ լույս աշխարհ է գալիս գիտության լրիվ նոր, չլսված մի շառավիղ՝ գիտական խոշոր նվաճում՝ տեղական անմահ պաթոսի ինքնագով հումքով:
**Արամ Պաչյան**