Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը բավական ուշագրավ կերպով է սկսել իր մասնակցությունը Ամերիկայի Գավաթի մրցաշարում: Չնայած այս հավաքականը նախկինում արդեն հայտնվել էր մի շարք սեքսուալ սկանդալներում, սակայն կյանքը մեքսիկացիների ոչինչ չի սովորեցնում: Էկվադորի մայրաքաղաքում պատրաստվելով մրցաշարին, հավաքականի ութ ֆուտբոլիստներ որոշել են զվարճանալ եւ վարձել են պոռնիկների: Այս օրգիան բոլոր ութի համար շատ թանկ է արժեցել, նրանք զրկվել են հավաքականում զբաղեցրած տեղերից: Բացի այդ գիշերային թիթեռնիկները նաեւ թալանել են իրենց ձախորդ հաճախորդներին` զրկելով նրանց փողից, այփադներից, հեռախոսներից եւ նոթբուքերից: Հիմա չորս կողոպտիչներին փնտրում է էկվադորյան ոստիկանությունը: Լավ է, որ հյուրանոցի տեսախցիկը գոնե պահպանել է միջադեպի մեղավորների պատկերները:Դիտել տեսանյութը