Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ»-ը` նաեւ 1 օրով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ»-ը`  նաեւ 1 օրով
width=300«BIT անսահմանափակ» ծառայությունն այժմ կարելի է ակտիվացնել նաեւ 1 օրով: Նոր՝ «BIT1» տարբերակը կանխավճարային բաժանորդներին տրամադրում է անսահմանափակ ինտերնետ հեռախոսից հենց այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ օրական ընդամենը 100 դրամով:



 



 



Հավաքելով *777*1#՝ կարելի է ակտիվացնել ծառայությունը եւ վայելել անսահմանափակ ինտերնետը 24 ժամ շարունակ: Այս տարբերակով տրամադրվող ինտերնետի առավելագույն արագությունն է 256 Կբիթ/վրկ:



 



Հիշեցնենք, որ «BIT անսահմանափակ» ծառայությունն առաջարկվում է նաեւ «BIT30» տարբերակով` 30 օր գործողության ժամկետով եւ 2500 դրամ արժողությամբ:



 



Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image