Երկու օր է, ինչ լրահոսը ողողված է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ջրհեղեղի լուսանկարներով: Կիրակի առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետեւանքով, վերջին տեղեկություններով, առնվազն 13 մարդ է զոհվել, 16-ն անհետ կորել են, ավելի քան 30 հոգի՝ վիրավորվել: Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով, տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդիսացող երեք հայեր՝ Ժաննա, Սվետլանա եւ Լիանա Եղիազարովաները։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Զոհվածներից երեքին գտել են Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ մայրաքաղաքում վիճակը ծանր է, ջրհեղեղը խոշոր ավերածություններ է առաջացրել՝ տեղաշարժելով փողոցները, քանդելով կամուրջները, կաթվածահար անելով երթեւեկությունը: Ջրի տակ են անցել տներ, նկուղներ, գետնանցումներ: Բնական աղետից տուժել են քաղաքի համարյա բոլոր շրջանները, 500 հազ. քմ սողանքը կաթվածահար է արել Ծղնեթի-Բեթանիա ճանապարհը: Թբիլիսիի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Քաղաքապետ Դավիթ Նարմանիան «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում ասել է, որ ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվում է 40 մլն լարի:
Հունիսի 15-ին Վրաստանում հայտարարվել է Սգո օր՝ ի հիշատակ զոհվածների:
Հետաքրքիր է, որ Վրաստանի մայրաքաղաքից եկող ջրհեղեղի լուսանկարները հիմնականում պատկերում են փլուզված կենդանաբանական այգու գազաններին: Ջրհեղեղի հետեւանքով կենդանաբանական այգու տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ, շրջում էին փողոցներով, տնամերձ բակերով: Արդյունքում կենդանաբանական այգու 600 կենդանիներից միայն 300-ն է ողջ մնացել: Մի մասը սատկել է տեղում, մյուս մասին վնասազերծել են հատուկ ջոկատայինները: Նրանք սպանել են 6 գայլ եւ 1 արջ, 2 առյուծ, 1 վագր: Հասկանալի է, որ երբ քաղաքում բնական աղետ է, երբ քաղաքացիների կյանքը վտանգի տակ է, նրանց անվտանգությունն ապահովելու համար պատկան մարմինները պիտի ամեն ինչ անեն, սակայն կենդանիների այսօրինակ սպանդը պարզապես զարհուրելի է, նրանց լուսանկարները եւս զավեշտի են վերածվում: Սրանով հերթական անգամ պատկերվում է առհասարակ մարդու եւ կենդանական աշխարհի փոխհարաբերության անհամատեղելիության ողբերգական իրականությունը: Փաստորեն, նույնիսկ կենդանաբանական այգում բնակվող կենդանիները պաշտպանված են այնքանով, որքանով մարդն է նրանց ցանկանում պաշտպանել: Երբ վանդակների մեջ բանտարկված կենդանիներն այլեւս հետաքրքրական ու պիտանի չեն, չեն ուրախացնում, առավել եւս ինչ-որ հետեւանքների արդյունքում դառնում են հասարակության համար վտանգավոր բեռ, նրանց կարելի է սատկացնել, ոչնչացնել՝ միանշանակ արդարացնելով դրա հիմքերը: Թբիլիսիի ջրհեղեղի հետեւանքով ամենախոցելին ու անպաշտպանը դարձան կենդանիները, որոնց սպանության ու տարատեսակ լուսանկարները, ցավոք, դեռ շատերին են հրճվանք պարգեւելու: Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեի կարծիքով, որոշ կենդանիներ հատուկ ջոկատայինների կողմից սպանվել են անառիթ, օրինակ՝ սպիտակ վագրը, որ ոչ մի վտանգ չէր սպառնում, սակայն խփվեց:
Հասարակություն
Կենդանիների սպանդը՝ Թբիլիսիում
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադի...
Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցությունը հայտնվեցին միաժամանակ երկու գործընթացն...
Երեւանն այժմ ոչ մի ելք չունի. նոր պահանջներ Բաքվից
Ողջ նախընտրական փուլում ադրբեջանական մասմեդիան անթաքույց կերպով համակրանք եւ աջակցություն էր դրսեւոր...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար Լեռնանիստից բերած գառի խաշլամով սեղան բացած Սասուն Միքայելյանի...
Գողացված քվեների վրեժը
Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...
×
❮
❯