ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի հայտարարել է, որ Եվրոպական Միությունը կշարունակի խթանել «հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը»։
Տեղեկանում ենք երեկ ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։
«Եվրոպական Միությունը ողջունում է գործողությունները, որոնք Հայաստանի և Ադրբեջանը ձեռնարկել են ու Վրաստանը նպաստել է, որ հանգեցրին Ադրբեջանի կողմից 15 հայ կալանավորվածների ազատմանն ու Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը շաբաթ օրը», - ասված է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի անունից տարածված հայտարարության մեջ։
Ըստ Բորելի՝ գերիների և ականապատ տարածքների քարտեզների փոխանակումը «Բաքվի և Երևանի կողմից մարդայնական ու վստահության կառուցման կարևոր ժեստեր են»։
«Սրանք Բաքվի և Երևանի կողմից մարդայնական ու վստահության կառուցման կարևոր ժեստեր են, որոնք, հույս կա, որ կողմերի հետագա համագործակցության և բոլոր հայ կալանավորվածներին վերջնական ազատ արձակման համար ուղին կբացեն, ինչպես նաև ականապատ տարածքների բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ հետագա քաղաքացիական զոհերից խուսափելու նպատակով»:
«Եվրոպական Միությունը և միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսել են շարժերն այս ուղղությամբ, և մենք հետագա համագործակցության կոչ ենք անում ներգրավված երկրների միջև», - նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Եվրամիության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ կշարունակեն խթանել «հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը»։
«Մենք կշարունակենք խթանել հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը, այդ թվում` որտեղ հնարավոր է կայունացման, հետկոնֆլիկտային վերականգնման և վստահության կառուցման միջոցառումների միջոցով, ու կրկնել մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերաներգրավվել առարկայական բանակցություններում», - եզրափակել է նա: