Եթե մենք լինեինք Շվեյցարիա եւ չունենայինք այսքան շատ խնդիրներ՝ սկսած Ղարաբաղի խնդրից, վերջացրած չնչին կենսաթոշակներն ու ահռելի աղքատությունը, կարող էինք զվարճանալ՝ հետեւելով ԱԺ պատգամավոր-առողջապահության նախարար լեզվակռվին։ Եթե երկիրը տնտեսական այս վիճակում չլիներ, ներդրումների բացակայությունն ու փակ ճանապարհները չլինեին, կարող էինք թեթեւ նայել մեր առողջապահության նախարարի չարաճճիություններին ու մեղադրանքներին՝ ուղղված հարեւան Վրաստանի իշխանություններին եւ առողջապահության համակարգին։ Եթե մեր երկիրն ինքնիրեն զարգանար, ժողովուրդը մեղվի նման աշխատեր, եւ ամեն ինչ զարգացման ռելսերի վրա դրված լիներ, կարող էինք ուրախանալ, որ մեր վարչապետն իր ազատ ժամերին կեռաս է քաղում իր դուստրերի համար։ Եթե մեզանում կորոնավիրուսի նման տագնապեցնող վիճակագրություն չլիներ, գուցե մատների արանքով նայեինք ներիշխանական գզվռտոցին եւ բնական համարեինք, որ պարետը վարչապետի հետ չի շփվում, նախարարը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի։ Վարչապետը մի բան է ասում, ենթակաները՝ մեկ այլ բան։ Պարետատան որոշումները, կյանք չմտած, հետողորմյա են արվում կամ հրապարակվելուց հետո խմբագրվում։ Որ Ֆեյսբուքում բարձրացած ամենափոքր աղմուկը կարող է փոխել մեր երկրի քաղաքական կուրսը։ Եվ մի քանի տասնյակ մարդու բողոքի ակցիան կարող է այնպիսի ահուսարսափ տարածել իշխանության ներսում, որ բողոքողներին ճնշելու համար հսկայական զորք ուղարկեն դեպքի վայր։ Որ նախկին վարչապետների, նախագահների, կաթողիկոսի խոսքը գրոշի արժեք չունի, բայց փողոցում հավաքված 20-30 հոգու պահանջը սրբորեն կատարվում է։ Եվ երկիրը կամաց մտնում է քաոսի, հակասությունների եւ անտրամաբանական զարգացումների մի փուլ, որտեղից դուրս գալը գնալով ավելի ու ավելի բարդ է լինելու։
Հասարակություն
Եթե, ապա․․․
Ամենաընթերցված
Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ...
Երեկ Զովք մտա։ Ամեն ինչ սովորականի նման էր թվում, բայց միայն առաջին հայացքից։ Գետնի վրա տեղ չկար։ Ռո...
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա
Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստան...
Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջ...
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյա...
×
❮
❯