Ժամանց

Վահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»

Վահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկության արդյունքները։ 
 
13 ձայնով լավագույնը «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է։ Երևանյան ակումբն այս պահին 4-րդն է Fastex Պրեմիեր լիգայում։

Անցնող տարում Վահե Գևորգյանը աշխատել է նաև  «Վանում»։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում գրավել էր 5-րդ հորիզոնականը։ 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշեք Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստացել է 3 ձայն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image