Միջազգային

Երևանը չի արձագանքել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու՝ Մոսկվայի որոշմանը․ Պեսկով

Երևանը չի արձագանքել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու՝ Մոսկվայի որոշմանը․ Պեսկով

Երևանից դեռ որևէ արձագանք չի եղել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու վերաբերյալ Մոսկվայի որոշման հետ կապված։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դեռ չի ստացվել»,– լրագրողներին ասել է Պեսկովը։

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 28-ին հայտարարել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրումը։ Մայիսի 22-ին կառույցը ժամանակավորապես նաև սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։

Մայիսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում, ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցրել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image