Ադրբեջանի զինված ուժերը բանակցություններից հետո լքել են Փառուխ գյուղը, որտեղ մտել էին մարտի 23-ին՝ խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ-ի եռակողմ համաձայնագիրը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Բանակցություններից հետո ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից»,- ասված է հայտարարությունում։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ այսօր՝ մարտի 27-ին, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով երկու կողմից էլ կան երկուական վիրավորներ։