Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրն Ալմաթիում կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։
Այս մասին հայտնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ղազախստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ բանակցություններն ի սկզբանե նախատեսված էին ընդամենը մեկ օրվա համար։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ դրանք կտևեն երկու օր, իսկ նախօրեին կայացած հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ։
Կողմերը դրական սպասելիքներ են արտահայտել բանակցությունների հերթական փուլի առնչությամբ։
Հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից, կարող եք կարդալ այս հղումով՝ https://hraparak.am/