Քաղաքականություն

Ո՞վ է հայը, ըստ Նիկոլի

Ո՞վ է հայը, ըստ Նիկոլի

Մի առիթով Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն ամենալավն է ճանաչում հայ ժողովրդին եւ գիտի, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը: Այսինքն՝ ինչ է պետք, որ ժողովուրդը նորից քվե տա իրեն, եւ ինքը շարունակի կառավարել երկիրը: Նրա բոլոր քայլերին պետք է նայել այս պրիզմայով: Գոնե ներքաղաքական կյանքում նա առաջնորդվում է հայ ժողովրդի մասին իր գիտելիքներով ու պատկերացումներով: Ըստ այդմ, կարող ենք վստահաբար պնդել, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին համարում է վախկոտ, ողորմելի մի հանրույթ, որը սարսափում է ոստիկանից ու ԱԱԾ-ից, բերդից ու քննիչից, քրեական գործից ու դատվելուց: Քրեական գործերի այս տեղատարափը, ոստիկանների առատությունը, իր շարասյանն ուղեկցող պարեկների աղմուկ-աղաղակը հենց այս սարսափի մթնոլորտ ստեղծելուն են ուղղված, որ վախեցնի մարդկանց եւ օգտվի նրա վախերից:

Մյուս որակը, որը, ըստ Փաշինյանի, բնորոշ է մեր ազգին, շահն է, փողը, լավ կյանքի ձգտումը, որը, իր կարծիքով, հայ մարդու համար վեր է հայրենիքից ու պետությունից: Դա է պատճառը, որ նա գիշեր-ցերեկ խոսում է լավ ապրելու մասին, այստեղ հաց` այստեղ կաց, հարկատուն մեր հերոսն է, հարստացրու եւ հարստացիր: Նաեւ փորձում է պետական սուղ միջոցներից ինչ-որ խավերի կաշառել, օրինակ` փոքր վարկեր ունեցողների հոգսը թեթեւացնել, մի քանի հազար դրամ թոշակ ավելացնել: Մյուս թերությունը, որը, ըստ Փաշինյանի, առկա է հայ մարդու մոտ, տգիտությունն է` անկիրթ, անուսում լինելը, եւ այդ պատճառով են ինքն ու կինը որոշել կրթել ազգին, ինչ-որ մտքեր կրկնել, դատարկ ճառեր ասել` հայրենիքի, իրական Հայաստանի, պետության, ճանապարհները բացելու, ակադեմիական քաղաքի եւ արհեստական բանականության համաշխարհային կենտրոն դառնալու մասին` հույսով, որ անկիրթ մարդիկ այս ամենը բարձր կգնահատեն:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image