Այլ

Թուրքիան Ռուսաստանին սկսել է Ղրիմի հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնել

Թուրքիան Ռուսաստանին սկսել է Ղրիմի հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնել

Թուրքական մամուլում հրապարակումներ են հայտնվել առ այն, որ Թուրքիան Կովկասում առաջխաղացումից հետո մտադիր է տարածքային պահանջներ ներկայացնել Ռուսաստանին։ Ըստ Անկարայում տիրող մտայնության, Ղրիմյան թերակղզին պատկանել է Օսմանյան կայսրությանը եւ հիմա Էրդողանը ցանկանում է հետ վերադարձնել այն։ Հենց սրանով է պայմանավորված այն, որ Էրդողանը հրաժարվում է ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ «Haberler»-ն այս առնչությամբ գրում է․ «Էրդողանը Ղրիմը ռուսական չի համարում։ Այն նաեւ չի համարում ուկրաինական։ Էրդողանի համաձայն 1783 թվականին Ղրիմը անարդարացի կերպով է վերցվել Օսմանյան կայսրությունից եւ այն պետք է վերադարձվի ժամանակակից Թուրքիային։ Թուրքիան հիմա ունի ուժեղ դիրքեր հետխորհրդային շատ տարածքներում։ 2020 թվականի աշունը ցույց տվեց, թե որքան է հզորացել Էրդողանի ազդեցությունը։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը հետ է վերադարձնում Ղարաբաղը, ինչը Մոսկվայի համար շոկային է»։ Նման արմատական հայտարարությունները կարող են էապես բարդացնել ռուս-թուրքական հարաբերությունները։ Ռուսաստանում արդեն նկատել են այն, որ Ղրիմի մասով Էրդողանը կարող է դեմ դուրս գալ Ռուսաստանին եւ կարծում են, որ եթե Էրդողանը միանա հակաղրիմյան բնույթ ունեցող եւ Կիեւի կողմից նախաձեռնված «Ղրիմյան պլատֆորմին», ապա դա կնշանակի թշնամական քայլ Ռուսաստանի հանդեպ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 20-ին լույս չի լինի

Հուլիսի 20-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանայի...

×
Gallery Image