Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Իմրան Խանի ՔՈՎԻԴ19 թեստը դրական արդյունք է տվել։
Գրել է հնդկական «Ինդիա Թըդեյ» թերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ մարտի 18-ին բժիշկը Պակիստանի վարչապետին ներարկել էր դրա նախորդ օրը Չինաստանից բերված պատվաստանյութով։
Վարչապետի՝ Առողջապահության ազգային ծառայության հատուկ օգնական Ֆայսալ Սուլթանն Twitter-ում գրել է, որ Խանն ինքնամեկուսացել է տանը։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է նաև Պակիստանի վարչապետի աշխատակազմը:
Հինգշաբթի օրն պետության ղեկավարը ստացել էր Sinopharm չինական պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Սա պատվաստանյութի երկրորդ խմբաքանակն է եղել, որ ներկրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից։
Իմրան Խանի քաղաքական հաղորդակցությունների գծով հատուկ օգնական Շահբազ Գիլին թվիթերյան իր էջում գրել է, որ նրա ախտանիշները «ծանր չեն»: