Քաղաքականություն

Իշխանությունը Կարեն Անդրեասյանին փոխարինող ունի. ով է նա

Իշխանությունը Կարեն Անդրեասյանին փոխարինող ունի. ով է նա

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի սպասելի հրաժարականից հետո, ըստ տեղեկությունների, ԲԴԽ անդամները գաղտնի քվեարկությամբ նախագահ կընտրեն իրենց կազմից Արթուր Աթաբեկյանին։

Նրա հնարավոր պաշտոնավարման մասին մի քանի ամիս է` խոսվում է, նա ազգակցական կապեր ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, այս հանգամանքը դեր է խաղացել նրան ԲԴԽ նախագահ դարձնելու գործում։ Բացի այդ, Աթաբեկյանը հլու հնազանդ քվեարկել է այն դատավորների դեմ, որոնց քաղաքական իշխանությունը փորձել է հեռացնել։

Հիշեցնենք` երեկվա պաշտոնանկությունների շարքում Կարեն Անդրեասյանի անունը եւս գրվել էր, ավելի ուշ նա գրառմամբ հանդես եկավ` հաստատելով իր հրաժարական տալու վերաբերյալ լուրերը։

Նշենք, որ Կարեն Անդրեասյանի հեռացման մասին ամիսներ առաջ գրել էինք, ի պատասխան մեր լուրերի, նրա խոսնակը հայտարարությամբ էր հանդես եկել, թե Անդրեասյանի`ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո կմնա որպես ԲԴԽ անդամ, բայց ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ. նա ամբողջովին հեռացավ ԲԴԽ-ից։ Որպես ԲԴԽ նախագահ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2025-ի ապրիլին։

Ըստ օրենքի` ԲԴԽ նախագահ ընտրվում է կազմից՝ հաջորդաբար Ընդհանուր ժողովի և ԱԺ-ի կողմից ընտրված ընտրված անդամների. այս անգամ հերթը դատավոր անդամի նախագահ ընտրվելունն է, քանի որ Կարեն Անդրեասյանը գիտնական անդամ էր։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image