Այլ

ԱՄՆ-ն հավելյալ սանկցիաներ է սահմանել Իրանի դեմ 

ԱՄՆ-ն հավելյալ սանկցիաներ է սահմանել Իրանի դեմ 

Միացյալ Նահանգները Իրանի տասներկու պաշտոնյաների ներառել է իր սանկցիոն ցուցակում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։ «Այսօր Միացյալ Նահանգները տասներկու անձի հանդեպ, ովքեր կապված են Իրանի հարկադիր եւ բռնարար տակտիկայի հետ, որը կիրառվում է երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս, սահմանել է սանկցիաներ»,- ասել է Միլերը, հավելելով, որ իր գործողությունները ԱՄՆ-ն կոորդինացնում է Ավստրալիայի եւ Կանադայի հետ։

Նշված պաշտոնյաները ներկայացնում են Իսլամական հեղափոխության պահապանների կերպուսը, Իրանի Բանտերի կազմակերպությունը եւ այլ գերատեսչություններ։ Սանկցիաների ցանկում ներառված անձանց ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում, սառեցվում են, ինչպես նաեւ արգելվում է ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց կամ ամերիկյան գրանցում ունեցող ընկերություններին բիզնես վարել նրանց հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image