Մարտից կենսթոշակառուներն իրենց թոշակներն այլևս բանկերի միջոցով են ստանալու` ոչ թե առձեռն և դա լուրջ խնդիրներ է ստեղծել։ Տավուշի մարզի գյուղերի կենսաթոշակառուներին միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններից նախազգուշացրել են, որ նրանք գնան համայնքային կենտրոններ, ընտրեն այն բանկերը, որոնց քարտերով մարտի 5-ից ստանալու են իրենց կենսաթոշակների գումարները։ Եթե դա չանեն, ապա կենսաթոշակառուներին թոշակը կարող է տրվել այն բանկերի միջոցով, որոնց մասնաճյուղերը, օրինակ՝ Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում չկան։ Կենսաթոշակառուներն ասում են, որ թոշակի գումարները ստանալու, բանկային քարտեր ունենալու համար իրենց համար խնդիր է սահմանամերձ, հեռավոր գյուղերից համայնքի կենտրոն հասնելը: Տարեց մարդկանց համար դժվար է գյուղերը սպասարակող հասարարական տրանսպորտից օգտվելը, սոցիալապես անապահով թոշակառուների համար՝ համայնքի կենտրոն մեկնելու-վերադառնալու համար բավականին գումար պետք է ծախսեն։ Նրանցից շատերն անառողջ են, անկողնային հիվանդներ են, ֆիզիկապես ի վիճակի չեն գնալհասնել համայնքի կենտրոնում գործող Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, բանկեր։ Բացի այդ նաեւ հոգեբանական ու սովորույթի խնդիր կա` տարեց մարդիկ սիրում են իրենց փողը շոշափել, հաշվել, հաշվարկել, թե ինչքան մնաց, պլանավորել, թե ինչպես ծախսեն: Առանց այն էլ նրանց պետությունը գրոշներ է վճարում, տվածն էլ` քթից բերում, անընդհատ ինչ որ պայմաններ ու նորամուծություններ առաջարկելով:
Հասարակություն
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
×
❮
❯