Քաղաքականություն

«Նկարողն էլ պիտի ժպտա»

«Նկարողն էլ պիտի ժպտա»

Այս պահին Երևանում` «Holiday inn» հյուրանոցում ընթանում է Տուրիզմի կոմիտեի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը: Միջոցառմանը ներկա է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, իշխանությունների սրտի գործարար Խաչատուր Սուքիասյանը, ինչպես նաև տուրիզմի ոլորտի տարբեր մարզպետարանների պատասխանատուներն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ:

Բացման խոսքով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Սուքիասյանն ու Քերոբյանը իրար կողքի էին կանգնած, և երբ ցանկացանք նրանց նկարել, Սուքիասյանը Քերոբյանին հուշեց, որ ժպտա, ապա մեզ դիմեց. «Նկարողն էլ պիտի ժպտա»:

Նշենք, որ միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև տուրիզմի կոմիտեի նոր կայքը` armenia.travel:

Ավելացնենք նաև, որ այն պահին, երբ ՔՊ-ական գործարար պատգամավորը ՔՊ-ական նախարարի հետ Երևանի կենտրոնում, տաք ու ջերմ միջավայրում ջանքեր էր գործադրում անկեղծ ժպտալու, այդ նույն պահին Արցախում ադրբեջանցիներն անջատում են մեր հայրենակիցների գազը` նրանց թողնելով ոչ միայն շրջափակման մեջ, այլև հումանիտար հերթական աղետ առաջացնելով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image