Քաղաքականություն

«Հրապարակ». Մարդիկ, որոնք այդ մոտեցումներին խանգարում են, պետք է պատժվեն

«Հրապարակ». Մարդիկ, որոնք այդ մոտեցումներին խանգարում են, պետք է պատժվեն

Մենք Արցախից տեղեկացել էինք, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա արցախյան սատելիտները որոշել են վա բանկ գնալ: Ըստ այդ սցենարի՝ Սամվել Բաբայանն ու սորոսական շրջանակներն ամեն ինչ անելու են Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանի` Արցախի նախագահի պաշտոնում ընտրությունը խափանելու եւ Արցախում ցնցումներ հրահրելու համար։ Նրանք ակտիվ պատրաստվում են եւ մտադիր են նախագահի ընտրության օրը՝ սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում բողոքի ակցիաներ իրականացնել։ ԱՀ խորհրդարանական ուժերը, բացառությամբ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության 9 պատգամավորների, կընտրեն Շահրամանյանին: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր 3 խմբակցությունները՝ ՀՅԴ, Ազգային դեմոկրատական եւ «Արդարություն», նախագահի պաշտոնում առաջադրել են Արցախի պետնախարար Շահրամանյանի թեկնածությունը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի Սամվել Շահրամանյանի մասին եւ ինչպես է վերաբերվում այն տեղեկություններին, որ Սամվել Բաբայանի գլխավորությամբ որոշ ուժեր ցանկանում են տապալել նրա ընտրությունը։

«Առաջին հերթին, ես չգիտեմ՝ պարոն Շահրամանյանի թեկնածությունն օֆիցիալ ներկայացվա՞ծ է, թե՞ ոչ։ Որպես պետնախարար՝ նա 2 օր է աշխատել, եւ գնահատական տալը, կարծում եմ, անլուրջ կլինի։ Ես, որպես մարդ, իրեն ճանաչում եմ եւ հարգում եւ ասեմ, որ ես դա ասել եմ մի քանի անգամ տարբեր տեղերում, որ բոլոր մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Արցախում եւ պատրաստ են պայքարելու, որ Արցախը մնա հայկական, մենք իրենց կողքը կանգնած ենք։ Որպես Անվտանգության եւ զարգացման շարժման համակարգող՝ մենք շատ պարզ դիրքորոշում ունենք, որը միշտ բարձրաձայն ներկայացրել ենք եւ հետեւողական պահում ենք։ Բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մեզ համար ընդունելի են, եւ մենք ունենք 3 նպատակ՝ համախմբել այն ուժերը, որոնք իսկապես պատրաստ են դրա համար աշխատել, պայքարել եւ գործողություն անել։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հայկական աշխարհը եւ աշխարհը մեզ աջակցեն եւ օգնեն, եւ երրորդը՝ մենք կոնստրուկտիվ համագործակցությամբ աշխատելու ենք պետության հետ, որպեսզի այս իրավիճակում միասին այդ ճանապարհն անցնենք։ Իսկ այն ուժերը, որոնք ուրիշ ճանապարհ են առաջարկում, մենք իրենց հետ չենք կարող համագործակցել, եւ ես համարում եմ, որ իրենք վտանգավոր դեր են խաղում, եւ այդ կողմից միշտ հորդորել եմ նախորդ իշխանություններին, որ, այ, այսպես թույլ չտան, որ բոլորն ինչ ուզեն, անեն ու ասեն․ ինչ-որ բանակցություններ են տանում․․․, օրինակ՝ ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես կարող ես այս իրավիճակում, երբ պետության կողմից դու չունես մանդատ, գնաս ու բանակցություններ տանես ադրբեջանական կողմի հետ եւ դրա համար պատիժ չստանաս: Որովհետեւ դա անընդունելի է, որովհետեւ ոչ թե ճիշտ ու սխալ բանակցություններ են, այլ անընդունելի է նման իրավիճակում նման բան անելը։ Դրա համար առանց գնահատական տալու ինչ-որ անձերի, մոտեցումը պետք է լինի շատ հստակ․ մենք ունենք հայրենական պատերազմ, հայրենական պատերազմական իրավիճակ ռեալ, այլ ոչ թե ձեւական, մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշումներ՝ պատժել մարդկանց, որոնք այդ մոտեցումներին խանգարելու են կամ չեն համապատասխանելու իրենց քայլերով՝ ե՛ւ տնտեսության մեջ, ե՛ւ ամեն ուղղությամբ: Որովհետեւ այս իրավիճակում, երբ դու շրջափակման մեջ ես․․․։ Ես բոլորին ուզում եմ հարցնել՝ ինչպե՞ս դուք ձեզ կպահեիք, եթե հիմա նստած լինեիք հարցազրույցի՝ իմանալով, որ դուք շրջափակման մեջ եք, դուք նույն հարցե՞րը կտայիք, նույնկե՞րպ ձեզ կպահեիք, դուք կուզե՞իք նույնկերպ կյանքը շարունակել։ Մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ բան մեր մեջ պետք է փոխվի, այս իրավիճակում մենք ունենք շատ լուրջ մարտահրավեր, կյանքի ու մահվան մարտահրավեր... քաղաքական քայլեր են կատարում պաշտոնի համար, ինչը ես չեմ հասկանում, որովհետեւ այս իրավիճակում ընդամենը մի հարց պետք է լինի, թե ինչն է օգնում Արցախը պահել հայկական, ինչն է օգնում Արցախը դարձնել ավելի անվտանգ, ինչն է օգնում Արցախը պահել որպես պետություն՝ անկախ Ադրբեջանից։ Եվ ինչն օգնում է, ուրեմն պետք է աջակցել, իսկ ինչը խանգարում է, ուրեմն պետք է պայքարել։ Իմ մոտեցումն այդպիսին է»,- պատասխանեց Վարդանյանը։

Առաջիկա ընտրությունների եւ Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ զրուցեցինք նաեւ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ «Մենք մինչեւ մեր խմբակցության որոշումը կայացնելը՝ թեկնածու առաջադրելու վերաբերյալ, հանդիպումներ ենք անցկացրել ժողովրդի հետ, Ստեփանակերտում կենդանի շփումներ են եղել, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ խորհրդարանն ունակ է եւ կարողանալու է ներկայացնել ժողովրդի կամքը, եւ դա չի լինելու 33 անձի ընտրություն, այլ լինելու է Արցախի ժողովրդի ընտրությունը: Ռազմական դրության իրավիճակով պայմանավորված է այս ձեւաչափով ընտրվում։ Թե ինչ տպավորություն են ուզում ստեղծել, կամ` կան ինչ-որ քաղաքական ուժեր, որոնք սպասարկելու են իրենց նեղ քաղաքական շահերը, դա այս իրավիճակում անթույլատրաելի է»,- ասաց Հակոբյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image