Նոր հիմնի հետ կապված աշխատանքն ի՞նչ վիճակում է՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Նորմալ գնում են»: Հիասթափեցրե՞ց ձեզ սոցցանցերի աղմուկը, սկզբում կարծես ավելի ոգեւորված էիք։ «Ոչ, չհիասթափեցրեց»:
Իսկ հնարավո՞ր է աշխատանքները դանդաղեցին, որովհետեւ դարձաք հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ու էլ կարիք չկա վերադառնալ հին հիմնին, դրանով փորձում էիք ժեստ անել ռուսներին։
«Ծիծաղելի է հնչում, սակայն հետաքրքիր վերսիա է»: Իսկ ի՞նչ կարծիքի եք «Ռեստարտի» կողմից Նարեկ Մալյանին աղբարկղ նետելու «քայլի» մասին. ժամանակ առաջ «աղբարկղեր նետելու» մասին Դուք էիք խոսել։ «Անընդունելի եմ համարում «Ռեստարտի» արարքը, եւ ապա` ես ընդամենը ասել էի, որ մենք չենք կարողանալու ժողովրդին հետ պահել նման քայլից, եթե ՀՀԿ-ականները շարունակեն նույն ոգով»: