Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը 7:10-ին Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը սկսել է օդային եւ հրթիռային հրետակոծում: 44 օր անց՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ ստորագրվեց ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանին, իսկ մեկ տարի առաջ՝ Արցախն ամբողջությամբ: Վերջին փաստի հիմքում Փաշինյանի` Պրահայում արած հայտարարությունն էր՝ Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում։ Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու։ Փաշինյանը կնոջ հետ նյույորքյան վոյաժներից չի վերադարձել, իսկ ՔՊ-ն ինքնուրույն նման բաներ չի անում։ Պատերազմին հաջորդած 2 տարիներին էլ իշխանականներն առավոտ կանուխ էին այցելում Եռաբլուր, մեկ անգամ՝ նույնիսկ ծնողների կամքին հակառակ։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯