Եվրոպական Հանձնաժողովն առաջարկում է ստեղծել Թվային կանաչ վկայայան՝ ՔՈՎԻԴ19 համավարակի ընթացքում ԵՄ ներսում անվտանգ ազատ տեղաշարժը հեշտացնելու համար:
Գրել է «Եվրանյուզ» հեռարձակողը։
Թվային կանաչ վկայականը կծառայի որպես հավաստիացում, որ անձը պատվաստվել է COVID19-ի դեմ, ստացել է թեստի բացասական արդյունք կամ բուժվել է ՔՈՎԻԴ-19-ից: Այն հասանելի կլինի անվճար, թվային կամ թղթային ձևաչափով: Վկայականը կներառի նաև QR կոդ՝ վկայականի անվտանգությունը և իսկությունն ապահովելու համար: