Ժամը 15-ից հետո Երևան ժամանող ու մեկնող ինքնաթիռի չվացուցակներում փոփոխություններ են եղել։ Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից, որոշ թռիչքներ չեղյալ են համարվել, որոշները լինելու են ուշացումով։ Քիչ չեն նաեւ ժամանակին թռիչքները։
Չեղյալ են համարվել, օրինակ, Սոֆիա, Թեհրան, Վիեննա թռիչքները։
Պաշտոնական հաղորդագրություններ չկան։