Երևանում հնչեցված հայտարարության ընթացքում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հնարավորությանը՝ ընդգծելով երկրի ինքնուրույն որոշումների կարևորությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ապագա ուղին որոշելու հարցում վճռորոշը հենց Հայաստանի դիրքորոշումն է։
«Այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի»,- ասել է նա: